Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Պետք է լինի հայկական օրակարգ

Պետք է լինի հայկական օրակարգ
31.07.2023 | 12:14

Ժամանակին, երբ թշնամու հենց այս ծրագրերի մասին խոսում էի, ինձ որոշ իմաստակներ մեղադրում էին խուճապ տարածելու մեջ, այնինչ, նպատակը վտանգների կանխարգելման համար քայլեր հուշելն էր։

Եթե մենք գործունակ հատուկ ծառայություններ ունենայինք, ովքեր ոչ թե ներսում սատանաներ կփնտրեին, այլ կազմակերպված արտաքին հետախուզական աշխատանք կկատարեին, ապա շատ ավելի մանրամասն կիմանայիք թշնամու ծրագրերի մասին։ Իսկ թշնամին ավելի ռադիկալ քայլերի կարող է պատրաստվել։

Պատրաստվել, դիմակայել, ջարդել...

Մնացածը` միջազգային հանրություն, ՄԱԿ, ԵՄ, Միշել, Բայդեն ու Պուտին, արդեն մաշված թեմա է։

Պետք է լինի հայկական օրակարգ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ